Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ մեծ ծնոտ ունեցող կանայք ավելի կրքոտ են, քան ավելի նուրբ ծնոտով կանայք


15:25 , 20 հունիս, 2013

Թե ինչ կապ ունի հավատարմությունը կնոջ ծնոտի հետ, կասեն շատ տղամարդիկ ու նույնիսկ չեն էլ կարող պատկերացնել, որ այս ինֆորմացիան հավաստի դարձնելու համար ամերիկացի գիտնականները երկար տարիներ ուսումնասիրություններ են անցկացրել:

Դե ինչ, զինվեք համբերությամբ և շարունակեք ընթերցել:

Ըստ այս հետազոտությունների` անհավատարմության համար  առաջին հերթին կասկածվում են մեծ ծնոտ ունեցող կանայք: Դե իհարկե բոլորին հետաքրքրում է, թե ինչպես են անցկացվել այս ուսումնասիրությունները և ինչու հենց մեծ ծնոտով կանայք: Ուրեմն, մի խումբ գիտնականներ և հոգեբաններ աշխատել են մեծ թվով երիտասարդ կանանց հետ և հարցրել են նրանց իրենց սեքսուալ երևակայության և սիրային խաղերի մասին: Իսկ հետո մի խումբ տղամարդիկ գնահատել են այս նույն խմբի կանանց` որպես հետագա զուգընկերոջ, ի նկատի ունենալով նրանց «նպատակասլացությունը»

Սակայն տղամարդկանց նախապես չեն ասել, որ այս ամենի տակ հաշվի է առնվում կնոջ սեքսուալությունը: Այս ուսումնասիրություններից հետո պարզ է դարձել, որ մեծ ծնոտ ունեցող կանայք ավելի կրքոտ են, քան ավելի նուրբ ծնոտով կանայք: Սակայն հենց վերջիններս են իրենց հմայչությամբ ավելի շատ գրավում տղամարդկանց ուշադրությունը: Պարզվում է նաև, որ տղամարդկանց մեծամասնությունը խուսափում է «տղամարդկային» այսպիսի յուրահատկությամբ օժտված կանանցից: Մեծ ծնոտը հաճախ փաստում է այն մասին, որ տղամարդկային հորմոնի տեստոստերոնի քանակը կնոջ օրգանիզմում ավելի շատ է, քան սովորաբար կարող է լինել: Այս հորմոնի մեծ քանակությունը կանանց մոտ բարձրացնում է սեքսուալ ակտիվությունը, չնայած որ սա ավելի շատ ուղղված է տղամարդկանց: Ու քանի որ տղամարդկանց շրջանում կա այն տարածված կարծիքը, թե իրենց կարող են դավաճանել միայն սեքսուալ ակտիվ կանայք, իսկ սեքսուալ ակտիվություն ունենում են մեծ ծնոտով կանայք, սրանից էլ հետևություն` տղամարդիկ խուսափում են մեծ ծնոտով կանանցից` կանխազգալով նրանց անհավատարմությունը: Եթե անդրադառնանք համաշխարհային ճանաչում ունեցող կանանց, ապա կարելի է ասել, որ մի դեպքում այս վարկածը հավաստի է, խոսքս արքայազն Չարլզի նախկին սիրուհու` մեծ ծնոտ ունեցող դքսուհի Կորնուելսայայի մասին է, ով սիրավեպի ընթացքում դեռևս Էնդրյու Պարկեր Բոուլզի կինն էր: Եվ իհարկե, ժխտող վարկածը, կարելի է հիշել թեկուզ դերասանուհի Ջոան Վուդվորդին, ով, ունենալով մեծ ծնոտ, շատ երջանիկ է եղել ամուսնու` Փոլ Նյումանի հետ: Իսկ այդ ամուսնությունը տևել է 50 տարի: Ընտրությունը ձերն է` կամ չեք հավատում այս ամենին և չեք կասկածում ձեր սիրելի կնոջը, կամ հավատում եք, բայց կրկին չեք կասկածում, քանի որ դուք փոխադարձաբար վստահում եք միմյանց, իսկ սա զույգերի կյանքում ամենակարևոր գործոնն է: