Տատիկներն ու պապիկները մեր կյանքի անբաժանելի մասն են: 

Հետազոտությունը, որն անցկացվել և հրապարակվել է Evolution and Human Behavior ամսագրում, պարզել է, որ այն տատիկներն ու պապիկներն, ովքեր հոգ են տանում թոռնիկների մասին, 20 տարի երկար են ապրում սովորականից:

Պետք է նշել, որ այս հետազոտությանը մասնակցել են նրանք, ովքեր ժամանակի մեծ մասը նվիրում են թոռնիկների խնամքին: 

Պրոֆեսոր Ռոնանա Ֆակտորի խոսքերով՝ երեխաներն ունեն սթրեսն անցկացնելու ունակություն, այդ իսկ պատճառով էլ թոռնիկներին խնամելով ու նրանց հետ խաղալով մեծահասակներն ավելի հանգիստ ու բալանսավորված են դառնում:

Տատիկ-պապիկների և թոռնիկների բարիդրացիական ու ընկերական հարաբերությունները երեխաներին թույլ է տալիս լինել ոչ միայն ֆիզիկապես ակտիվ, այլ նաև ավելի երջանիկ: 

Հաշվի առեք այն փաստը, որ տատիկներն ու պապիկները չունեն այն առողջությունը, որ ունեն երիտասարդներն ու երեխաները: 

Երեխաների համար տատիկների ու պապիկների հետ անցկացրած ժամանակը նույնպես կարևոր է, քանի որ դա նրանց էմոցիոնալ հավասարակշռություն է տալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել