«Voyage, Voyage» երգով մեծ ճանաչում ձեռք բերած ֆրանսիացի երգչուհի Քեյթ Ռայանը մեծ ակնկալիքներ ունի լեգենդար Շառլ Ազնավուրին նվիրված երեկոյից: Հիշեցնենք, որ հայազգի լեգենդ Ազնավուրի 95-ամյակի կապակցությամբ մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեծամասշտաբ երեկո կանցկացվի, որին, ի թիվս այլ արտիստների, հանդես կգա նաև Ռայանը:

Մինչ Հայաստան ժամանելը Ռայանը հանդես է եկել տեսաուղերձով, որում մասնավորապես նշված է. «Ողջո՜ւյն, Հայաստան: Ես Քեյթ Ռայանն եմ, և ձեզ հետ կհանդիպեմ մայիսի 26-ին Երևանում՝ մեծն Շառլ Ազնավուրին նվիրված բացառիկ համերգին: Շուտով կտեսնվենք»:

Տեղեկացնենք, որ, բացի Քեյթ Ռայանից «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող երեկոյի ընթացքում հանդես կգան համաշխարհային ճանաչում վայելող սիրված ֆրանսիացի երգիչներ Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Սլիմանը, Րաֆֆի Արտոն և այլք: Ֆրանսիացի արտիստներին կնվագակցի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել