34-ամյա Քլոե Քարդաշյանը տեսագրություն է հրապարակել, որում դուստրը՝ Թրուն, կատարել է առաջին քայլերը։
Շուրջ մեկ ամիս Քլոեն պարբերաբար կիսվել է կարճ հոլովակներով այն մասին, թե ինչպես է աղջնակը փորձում քայլել տանը։ Իսկ նրա տատիկը՝ Քրիս Ջեները, ցույց էր տվել՝ ինչպես է փոքրիկը բարձրանում աստիճաններով։
Տեսագրությունում փոքրիկ Թրուն սպիտակ գիշերազգեստով կանգնած է մանկական լողավազանի մոտ։
«Արի այստեղ»,- կանչում է Քլոեն դստերը, ով մի քանի անհամարձակ քայլեր է կատարում դեպի մայրը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել