Armsport.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիան» կիսապաշտպան Թորգան Ազարի տրանսֆերը ձեռք բերելու նպատակով սկսել է բանակցություններ վարել Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ: 

Դորտմունդցիները պատրաստ են 26-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց վճարել 26 մլն եվրո, սակայն մյունխենգլադբախյան ակումբը բելգիացու համար պահանջում է 40 մլն եվրո:

Ազարի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2020 թվականը: Եթե նրա տեղափոխությունը չկատարվի, ապա նա կմնա Մյունխենգլադբախում ևս մեկ տարի և հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ կդառնա ազատ գործակալ: 

Ավելի վաղ Ազարը հայտնել էր, որ արդեն համաձայնեցրել է իր պայմանագրի կետերը դորտմունդյան ակումբի հետ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել