Հյուսիսափայլն աշխարհում ամենագեղեցիկ երևույթն է, որ երբևիցե կարող է գոյություն ունենալ: Ցանկացած մարդ պետք է կյանքում մեկ անգամ տեսնի այս աննկարագրելի գեղեցիկ երևույթը:
Հյուսիսափայլն Արեգակի ակտիվության հետևանքն է: Արեգակի հսկայական շիկացած գունդը տիեզերական տարածություն է ճառագայթում վիթխարի քանակությամբ ջերմություն և արտանետում էլեկտրականությամբ լիցքավորված նյութի մանրագույն մասնիկների հոսքեր:
Հասնելով երկրի մթնոլորտի վերին շերտերը՝ այդ մասնիկները բախվում են օդի ատոմներին ու մոլեկուլներին, և սրանք սկսում են փայլփլել տարբեր գույներով՝ դեղին, կանաչ, կապույտ, կարմիր, մանուշակագույն, նարնջագույն։
Այս գեղեցիկ տեսարանը երկնքում հայտնվում է սովորաբար երկրի բևեռներում, որովհետև ամբողջ երկրագունդը մի վիթխարի մագնիս է և, ինչպես յուրաքանչյուր մագնիս, ունի երկու բևեռ։









