Armsport.am-ը գրում է.
Հայաստանի Առաջին խմբի առաջնության 27-րդ տուրում «Յունիոր Սևանը» հյուրընկալվելիս մրցել է «Բանանց-2»-ի հետ ու նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:
Հանդիպման միակ ու հաղթական գնդակը 29-րդ րոպեին խփել է Սուլտան Ակսանովը:
Նշենք՝ «Յունիոր Սևանն» առաջին հանդիպումն է անցկացրել նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանի գլխավորությամբ:
Այս հաղթանակից հետո թիմն արդեն 68 միավորով է գլխավորում Առաջին խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը: Առաջնության ավարտից 6 տուր առաջ Սանամյանի թիմը երկրորդ տեղում ընթացող «Երևանին» գերազանցում է 10 միավորով:
Հիշեցնենք՝ 27-րդ տուրի շրջանակում ապրիլի 29-ին ևս 4 հանդիպում էր կայացել: Առաջին խմբի առաջնության մրցաշարային աղյուսակն այս տուրից հետո հետևյալ տեսքն ունի.
N | Թիմեր | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|
1. | Յունիոր Սևան | 27 | 21 | 5 | 1 | 72 | 17 | 68 |
2. | Երևան | 27 | 19 | 1 | 7 | 92 | 40 | 58 |
3. | Լոկոմոտիվ | 28 | 16 | 5 | 7 | 58 | 27 | 53 |
4. | Բանանց-2 | 25 | 15 | 5 | 5 | 48 | 25 | 50 |
5. | Արարատ-Արմենիա-2 | 26 | 15 | 5 | 6 | 55 | 31 | 50 |
6. | Ալաշկերտ-2 | 28 | 12 | 10 | 6 | 54 | 35 | 46 |
7. | Փյունիկ-2 | 27 | 8 | 6 | 13 | 36 | 50 | 30 |
8. | Շիրակ-2 | 27 | 9 | 3 | 15 | 32 | 45 | 30 |
9. | Բանանց-3 | 27 | 8 | 5 | 14 | 32 | 47 | 29 |
10. | Գանձասար-Կապան-2 | 28 | 7 | 5 | 16 | 39 | 70 | 26 |
11. | Արարատ-2 | 27 | 5 | 7 | 15 | 35 | 75 | 22 |
12. | Էրեբունի | 33 | 1 | 1 | 31 | 12 | 103 | 4 |
Նյութի աղբյուր՝ http://www.armsport.am/hy/news/2019/05/01/Junior-Sevan/975782
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել