Առաջին խումբ. Յունիոր Սևանը հաղթել է ու ամրապնդվել առաջին տեղում


13:10 , 1 մայիս, 2019

Armsport.am-ը գրում է.

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 27-րդ տուրում «Յունիոր Սևանը» հյուրընկալվելիս մրցել է «Բանանց-2»-ի հետ ու նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:

Հանդիպման միակ ու հաղթական գնդակը 29-րդ րոպեին խփել է Սուլտան Ակսանովը:

Նշենք՝ «Յունիոր Սևանն» առաջին հանդիպումն է անցկացրել նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանի գլխավորությամբ:

Այս հաղթանակից հետո թիմն արդեն 68 միավորով է գլխավորում Առաջին խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը: Առաջնության ավարտից 6 տուր առաջ Սանամյանի թիմը երկրորդ տեղում ընթացող «Երևանին»  գերազանցում է 10 միավորով:

Հիշեցնենք՝ 27-րդ տուրի շրջանակում ապրիլի 29-ին ևս 4 հանդիպում էր կայացել:  Առաջին խմբի առաջնության մրցաշարային աղյուսակն այս տուրից հետո հետևյալ տեսքն ունի.

N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1.  Յունիոր Սևան 27 21 5 1 72 17 68
2.  Երևան 27 19 1 7 92 40 58
3.  Լոկոմոտիվ 28 16 5 7 58 27 53
4.  Բանանց-2 25 15 5 5 48 25 50
5.  Արարատ-Արմենիա-2 26 15 5 6 55 31 50
6.  Ալաշկերտ-2 28 12 10 6 54 35 46
7.  Փյունիկ-2 27 8 6 13 36 50 30
8.  Շիրակ-2 27 9 3 15 32 45 30
9.  Բանանց-3 27 8 5 14 32 47 29
10.  Գանձասար-Կապան-2 28 7 5 16 39 70 26
11.  Արարատ-2 27 5 7 15 35 75 22
12.  Էրեբունի 33 1 1 31 12 103 4