Դավիթ Սանասարյանը երեկ, ըստ էության, չհերքեց, որ կրում է 3 մլն դրամ արժողությամբ բրենդային կոստյում, բայց միևնույն ժամանակ հիշենք, որ ինքը ոչ մի բան չէր հայտարարագրել՝ ասելով, թե ոչ մի բան չունի: Փաստորեն, պետք է սկսեր կոստյումը հայտարարագրելուց: Մեկ էլ պետք է պարզել՝ կարո՞ղ է օլիգարխներն են նվիրել Սանասարյանին այդ կոստյումը, որ իրենց դաշտ չմտնի:

Բացի դրանից, եթե Սանասարյանն աղքատ լիներ, առաջինը կոստյումը կծախեր, ի՞նչ էր անում այդ օլիգարխի կոստյումը: Եթե Սանասարյանն այդքան թանկ հագուստ ունի, կունանա նաև նույնպիսի թանկ և ֆիրմային մեքենա և հետևաբար՝ նաև էլիտար տուն, որոնք, իհարկե, հայտնի պատճառներով բացակայում են հայտարարագրում:

Այսքանից հետո էլ շատ պարզ է, թե որտեղ է թաքնված կոռուպցիայի շան գլուխը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել