Գյուղատնտեսություն․ արտացոլո՞ւմ է բառի իմաստաբանությունն իր նշանակությունը։ Բնազդաբար չէի կիրառում «գյուղատնտեսություն» բառը․ «տնտեսություն»-ը՝ որպես «գյուղ»-ի շարունակություն, մի տեսակ խորթ էր:

Գյուղոլորտ․ այս տերմինն եմ նախընտրում, այս տերմինն է արտացոլում համակարգն ամբողջությամբ: 
Լեզվամտածողությունն ու բառի ուժն էլ են թողնում մեծ ազդեցություն: 

Գյուղոլորտն ինչպես է մեկնաբանվում ու բացատրվում այլ լեզուներով:

Agriculture՝ հողի մշակության արվեստ․ անգլերեն, իտալերեն, իսպաներեն, ֆրանսերեն և մի շարք այլ լեզուներով ոլորտն ասոցացվում է արվեստի և մշակույթի հետ: 

Մենք էլ ունենք հրաշալի բառ` մշակ: Պետք չէ մշակին կտրել իր մշակույթից: Էկոնոմիկայի` բիզնեսի խաղի կանոններն ու փիլսոփայությունն այլ են, «մշակույթը» քիչ է:

Մեր երկիրը, որն աշխարհին հայտնի է իր արևահամ պտուղ-բանջարեղենով, համով խոհանոցով, հյուրընկալ դռներով, գյուղոլորտը պետք է մշակույթի վերածի: Մշակույթ պետք է դառնան թե՛ մշակումը, թե՛ վերամշակումը, թե՛ վերջնական սպառումը: Մեզ անհրաժեշտ է մշակույթ պարունակող, «արժեքավորված» գյուղոլորտ, որը ներդաշնակ է բնապահպանական և առողջապահական խնդիրների հետ:

Տարիներ շարունակ պատշաճ ագրարային քաղաքականություն չունենալը չպետք է պատճառ դառնա, որ ոլորտը ավելի հեռանա ինքն իրենից: Տեղից հողերը «փոքրանալու» միտում ունեն․ մեծ պապն իր հողը թողել է որդիներին, նրանք՝ իրենց որդիներին, և դեռ էլի է կիսվելու, փոքրանալու է: 

Մշակը մշակ է, բիզնեսմենը` բիզնեսմեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել