Operativ.am-ը գրում է․

Ապրիլի 29-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները գրպանահատության մասին օպերատիվ տեղեկություններ են ստացել: Այս մասին տեղեկանցում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։

Դրանց հիման վրա ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով ժամը 15:30-ին ոստիկանները գողություն կատարելու կասկածանքով՝ Մաշտոցի 42 հասցեի մոտից բերման են ենթարկել երևանցի 28-ամյա Արմեն Հ.-ին:

Պարզվել է, որ Արմեն Հ.-ը բերման ենթարկվելուց քիչ առաջ, երթուղային ավտոբուսներից մեկում գաղտնի հափշտակել է ուղևորուհիներից մեկի դրամապանակը, որի մեջ եղել էր գումար, վարորդական իրավունքի վկայական, բանկային և այլ քարտեր:

Գողոնը հայտնաբերվել է: Դեպքով նախապատրաստվել են նյութեր: Քննությունը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել