ԱՅՍՕՐ – Հունիսի 20-ը Հայոց Եկեղեցական օրացույցում նշված է որպես «ՄԵՐ ՍՈՒՐԲ ԹԱՐԳՄԱՆԻՉ ՀԱՅՐԵՐԻ՝ ՍԱՀԱԿԻ և ՄԵՍՐՈՊԻ տոն. Եկեղեցական հանդէս Օշականում. Տօն Ազգային»։ ԱՅՈ, ՍԱ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆ Է։ ՖԲ-ի հարգելի ու սիրելի հասարակություն, եկեք այս տոնը նշանավորենք մի իրական գործով։ Թող լատինատառ հայերենով գրող մեր բոլոր ԸՆԿԵՐՆԵՐՆ այսուհետև անցնեն ՀԱՅԱՏԱՌ գրության: ԻՆՉՈ՞Ւ է ԴԱ ԱՆՀՐԱԺԵՇՏ։ Աշխարհում հայերեն խոսողների մոտավորապես կեսը հայերեն (հայատառ) չի գրում (չգիտի)։ Օրինակ՝ Ռուսաստանի հայության մեծագույն մասը։ Բայց ՀԱՅԱՍՏԱՆԱԲՆԱԿ երիտասարդները գրել գիտեն ու ՖԲ-ում լատինատառ են գրում։ Հասկանալի է, որ սովորություն է դարձել... Բայց կարելի՛ է դա հաղթահարել։ Դարերով մեզ փորձել են ձուլել, ցարը հայկական դպրոցներն է փակել, թուրքն էլ «Հայաստան» բառն արգելել (շարունակությունն էլ հայտնի է…)։ Բայց այժմ մեզ ո՞վ է ստիպում լատինատառ գրել` թո՞ւրքը, ռո՞ւսը, թե՞ մեր անտարբերությունը... 1600 տարի մաշտոցյան տառերը ծառայել են մեր ազգին, դրանցով է գրվել ՆԱՐԵԿԸ, 1000 ուրիշ բան... Թումանյան, Չարենց, Սևակ... Այս այբուբենով է Հայոց Լեզուն զարգացել ու դրա հետ էլ հայ միտքը պայծառացել և մեզ ճանաչելի դարձրել աշխարհին։ Բայց այսօր մեր երախտավոր այբուբենը շատերից անտեսված, լքված է ու մեր բոլորի օգնության կարիքն ունի…
Մենք պիտի պահե՛նք Հայոց Լեզուն ու Գիրը, որպեսզի Լեզուն ու Գիրը ՀԱ՛Յ պահեն մեզ...



