2019 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է ներկրվել և հաշվառվել 44 579 ավտոմեքենա, ինչը 7 979-ով ավելի է, քան 2018 թվականի նույն ժամանակահատվածում:

Այս մասին ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը:

«2018 թվականի առաջին եռամսյակում տրվել է 37 367, իսկ 2019-ի նույն ժամանակահատվածում՝ 45 624 հաշվառման համարանիշ, ինչն 8 257-ով ավելի է: 2018 թվականի առաջին եռամսյակում տրվել է 39 511 հաշվառման վկայագիր, իսկ 2019-ի նույն ժամանակահատվածում՝ 7670-ով ավելի»,- նշեց Կարապետյանը:

Նա նաև անդրադարձավ թեժ գծով ստացված զանգերին. 2019 թվականի առաջին եռամսյակում եղել է 28 067 զանգ, որոնք նախորդ տարվա համեմատ ավելացել են 2645-ով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել