ԱՄՆ Տեխաս նահանգի բնակիչը վիճակախաղով 2 մլն դոլար է շահել, սակայն գումարը վերցնելու չի գնացել, հաղորդում է CNN-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ տղամարդը վիճակախաղի շահող տոմսը գնել է Քոլեջ Սթեյշն քաղաքում։

Սակայն հաղթողը նշված ժամկետում կապ չի հաստատել վիճակախաղի կազմակերպիչների հետ և այժմ չի կարող հավակնել մրցանակին։

Հանձնաժողովում նշել են, որ նա կարող է շահումը վերցնել միայն այն դեպքում, եթե վերջնաժամկետի ավարտին զինվորական ծառայության մեջ է գտնվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել