Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան իր 70-ամյակի կապակցությամբ ընկերների համար փակ երեկույթ է կազմակերպել, հաղորդում է Starhit-ը։
Նշվում է, որ երեկույթը տեղի է ունեցել ապրիլի 20-ին Ռուբլյովկայի էլիտար ռեստորաններից մեկում։ Պուգաչովան շուրջ 200 հյուրի է հրավիրել, որոնց անձամբ է դիմավորել։ Երգչուհու համար ոսկե թագով թխվածք են պատվիրել։
Հյուրերի շարքում են եղել Նիկոլայ Բասկովը, Ֆիլիպ Կիրկորովը, Վալենտին Յուդաշկինը, Իգոր Կրուտոյը, Գալինա Վոլչեկը, Իգոր Նիկոլաևը, Տատյանա Տարասովան, ինչպես նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ կնոջ հետ, և Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել