Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը իր կնոջ՝ Պրիսցելա Չանի համար ստեղծել է յուրահատուկ «զարթուցիչ», որը թույլ է տալիս նրան քունն առնել գիշերը և հանգստացած հոգ տանել երեխաների մասին, հայտնում է Fox News-ը։

Հայտնագործությունն իրենից ներկայացնում է փայտյա տուփ, որը մեղմ լույսով վառվում է առավոտյան վեցից ութն ընկած ժամանակահատվածում, երբ երիտասարդ մորը պետք էր վեր կենալ և հոգ տանել փոքր դուստրերի մասին։
Ինքը՝ Մարկ Ցուկերբերգը, իր հայտնագործությունն անվանել է «քնի տուփ»։ Նա այդ մասին գրել և հատուկ «զարթուցչի» լուսանկարն է հրապարակել Instagram-ում։

«Մայր լինելը ծանր է, և այն ժամանակվանից, երբ մենք երեխաներ ունեցանք, Պրիսցելան դժվարանում էր գիշերվա քնի հետ կապված։ Նա արթնանում և ժամանակը ստուգում էր իր հեռախոսով, որպեսզի իմանար, թե արդյոք շուտ կարթնանան երեխաները, իսկ այնուհետև սթրեսի էր ենթարկվում և չէր կարողանում կրկին քնել»,- իր գրառման մեջ նշել է 34-ամյա սիրող ամուսինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել