Աշխարհը մեր պատկերացրածից շատ ավելի հետաքրքիր է։ Երբեմն պատահականորեն իմանում ես բացառիկ փաստեր և ամբող օրը մտածում դրանց մասին։ Հերթական անգամ համոզվելով, որ մեզ շրջապատող աշխարհը զարմանք առաջացնող փաստերի անսպառ աղբյուր է, որոշեցինք ձեզ պատմել նրանցից մի քանիսի մասին։

Շատ փղեր ավելի քիչ են կշռում, քան կապույտ կետի լեզուն

Կապույտ կետերը մարդուն հայտնի ամենամեծ կենդանիներն են։ Կապույտ կետը կարող է հավաքել մինչև 200 տոննա քաշ, իսկ նրա լեզուն կշռում է 4 տոննա։ Իսկ, օրինակ, անտառային փղերը կշռում են 2.7 տոննա։

Շվեյցարիայում մեկ ծովային խոզուկ պահելը համարվում է անօրինական, քանի որ նա իրեն կարող է միայնակ զգալ

Նույնը վերաբերում է նաև թութակներին։ Այս կենդանիները շատ դժվար են տանում միայնությունը և հաճախ մահանում են այսպիսի պայմաններում։ Շվեյցարիայում այս կենդանիները հատուկ վերաբերմունքի են արժանացել, և այս խնդիրը բարձրացվել է օրենսդրական դաշտ։

Ծիածանն իրականում կլոր է

Ծիածանն անձրևից հետո առաջացող բնական երևույթ է։ Մենք տեսնում ենք նրա միայն վերին հատվածը։ Ծիածանն ամբողջությամբ տեսնելը բավականին բարդ է. նախ՝ պետք է համընկնեն մի քանի օդերևութաբանական գործոններ, և դիտորդն էլ պետք է գտնվի բարձրունքի վրա։

Կովերը աստիճաններով կարող են վեր բարձրանալ, սակայն իջնել չեն կարող

Խնդիրն այն է, որ այս կենդանիների կառուցվածքը նրանց թույլ չի տալիս շարժվել այնպես, ինչպես որ մենք։ Աստիճանները շատ լուրջ փորձություն են այս կենդանիների համար։ Երկար ոտքերը, առջևի հատվածի մեծ քաշը և ցածր շարժողունակությունն, ամենայն հավանականությամբ, ցած գլորվելու պատճառ կդառնան։

Հավայան այբուբենը կազմված է 13 տառից

Դրանք են՝ 5 ձայնավոր (A a, E e, I i, O o, U u) և 8 բաղաձայն (H h, K k, L l, M m, N n, P p, W w, )։ Վերջին տառը օկինան է, որը նշանակում է խուլ կոկորդային ձայն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել