Մեկ բաժակ տաք սուրճ, անուշահամ ամերիկյան դարչնաոլորներ, հաճելի երաժշտություն և, իհարկե, հենց մուտքի մոտ ջերմ «Բարև Ձեզ»-ը. մի պատառ սիրո կարիք ունեցող քաղցրասերներն արդեն 7 տարի գիտեն մեկ հասցե՝ «Սինաբոն», որտեղ էլ կարող են վայելել բրենդային քաղցրավենիքը։ Սիրված սրճարանը երեկ նշում էր ծննդյան 7-ամյակը, ինչի առթիվ էլ պատրաստել էր հետաքրքիր ու անակնկալներով լի օր։ BlogNews.am-ը ևս շնորհավորել է սրճարանի աշխատակազմին ու լուսանկարել նրանց։

Դարչնաոլորների հավաքածուներ, համեղ նորույթ Kit Kat-ով սթիքսերի հյուրասիրություն, տոնական տորթ, DJ Alen Hertz-ի ռիթմիկ երաժշտություն ու բազում շնորհավորանքներ. սա այն ամենն էր, ինչ սպասվում էր հաճախորդներին տոնական օրը։

_H2A0028 copy_H2A0049 copy_H2A0053 copy_H2A0057 copy_H2A0064 copyԿրեատիվ, ստեղծագործ ու ինքնատիպ սրճարանը գրավում է հաճախորդներին իր քաղցրահամ ռոլերով, ժպտերես ու պատրաստակամ աշխատակազմով և, ամենակարևորը, սրտաբաց ու ջերմ ընդունելությամբ. «Սրճարանում ունենք մաստեր կլասսի հնարավորություն, որտեղ հաճախորդները կարող են անձամբ պատրաստել սիրելի քաղցրավենիքը, համտեսել կամ էլ տանել իրենց հետ։ Մենք առաջարկում ենք նաև բերենդային խմիչքներ, որոնցից է, օրինակ, Մոկալատաչիլլը՝ սառը շոկոլադ, քիչ քանակությամբ սուրճ, սերուցք։ Այն ունի հատուկ պատրաստման տեխնոլոգիա»,- նշում է «Սինաբոնի» մարքեթինգի ղեկավար Ֆլորա Աթոյանն ու ավելացնում, որ շուտով հաճախորդները կարող են «Սինաբոնում» համտեսել նաև Kit-kat-ով սթիքսեր ու սինաբոններ։

_H2A0070 copy_H2A0067 copy_H2A0054 copy_H2A0089 copy_H2A9976 copyԱխորժալի դարչնաոլորները մոտ 35 տարի առաջ ստեղծել են Ռիչ և Գրեգ Քոմենները հրուշակագործ Ժերիլին Բրյուսոյի օգնությամբ: Աշխարհում կան 1200-ից ավել «Սինաբոն» սրճարաններ: Առաջին սրճարանը բացվել է 1985 թ.-ին Վաշինգտոնի Սիեթլ քաղաքում: Երևանյան «Սինաբոն» սրճարանը գործում է 2012 թ.-ից Հյուսիսային պողոտայում: Ի դեպ, այն ցանցի՝ տարածքով ամենամեծ սրճարանն է. «Սերուցքային կրեմով պատված դարչնաոլորները Հայաստանում հայտնի դարձան «Սինաբոնի» շնորհիվ։ Այսօր այն մայրաքաղաքի ամենասիրված սրճարաններից է, որն առանձնանում է նաև իր մանկական անկյունով, որտեղ կա դայակ-մանկավարժի անվճար ծառայություն, ով էլ հոգ է տանում փոքրիկների մասին, որպեսզի ծնողները լիարժեք կարողանան վայելել իրենց ժամանցը։

«Սինաբոնում» նորույթ է նաև kid package-ը՝ լի մանկական համեղ ուտելիքներով՝ սինաբոններ, փոքրիկ պիցցա, հյութ և այլ կոմբո տարբերակներ»։

Մեքսիկական «Expansion Magazine» պարբերականի կողմից «Սինաբոնը» ճանաչվել է կյանքի 50 ամենամեծ հաճույքներից մեկը:

_H2A9974 copy_H2A0074 copy_H2A9978 copy_H2A0005 copy_H2A9984 copy_H2A9988 copy_H2A9993 copy_H2A0022 copy_H2A9999 copy_H2A0096 copy_H2A0104 copy_H2A0113 copy_H2A9905 copy_H2A9911 copy_H2A0043 copy_H2A9917 copy_H2A9923 copy_H2A9926 copy_H2A9931 copy_H2A9934 copy_H2A9941 copy_H2A9955 copy_H2A9961 copy_H2A9969 copy_H2A9971 copy

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել