Պավել Լիսիցյանը ռուսահայ օպերային և կամերային երգիչ էր: Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ 1941 թ. հուլիսից մինչև հոկտեմբեր, լինելով Մեծ թատրոնի մեներգիչ, Պավել Լիսիցյանը բրիգադի հետ միասին ԽՍՀՄ խորհրդային բանակի և ռազմածովային զորքի գլխավոր քաղաքական վարչության առաջադրանքով ուղևորվեց Կարմիր բանակի տեղակայման տարբեր կետեր, հոսպիտալներ՝ ելույթներ ունենալու: Առաջնագծում անձնվեր աշխատանքի համար պարգևատրվել է Արևմտյան դիրքի քաղաքական վարչության շնորհակալությամբ: Առաջնագծում և թիկունքում Պավել Լիսիցյանն ունեցել է ավելի քան 500 համերգ և մի շարք պատվավոր մեդալների է արժանացել: 1941 թ. Պավել Լիսիցյանը երևանյան հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում և բավական երկար ժամանակ գտնվել է մահամերձ վիճակում:

Ահա Լիսիցյանի ելույթներից մեկից մի հատված.

Պավել Լիսիցյանը ծնվել է 1911 թ. նոյեմբերի 6-ին Վլադիկավկազում: Հայրը Գերասիմ Լիսիցյանն էր, մայրը՝ Սրբուհի Լիսիցյանը, կինը՝ Դագմարա Լիսիցյանը, իսկ երեխաներն էին Ռուզաննան, Ռուբենը, Կարինան և Գերասիմը: Երեխաներից բոլորը երաժշտական բարձրագույն կրթություն են ստացել, հայտնի կատարողներ դարձել, միջազգային տարբեր մրցանակների արժանացել և ունեն Հայաստանի ժողովրդական արտիստների և Ռուսաստանի պատվավոր արտիստների կոչումներ:

Լիսիցյանների ընտանիքը հայկական համայնքում հատուկ հարգանքի էր արժանացել՝ շնորհիվ բոլոր անդամների երաժշտական յուրօրինակ ունակությունների. և՛ հայրը, և՛ մայրը, և ավագ քույր Ռուզաննան, և մանկուց Պավելը՝ բոլորը երգում էին հայկական եկեղեցու խոռում: Արդեն 4 տարեկան հասակում ապագա երգիչը, նստելով ավագների ծնկներին, իր առաջին համերգներն էր տալիս, հոր հետ զուգերգերով էր հանդես գալիս ոչ միայն հայկական, այլև ռուսական, ուկրաինական և նեապոլիտանական ժողովրդական երգերով:

Մի քանի տարի Պավելը երգել է կիրթ երաժիշտների՝ կոմպոզիտորներ Սարդարյանի և Մանուկյանի խոռում, որոնք էլ հենց նշանակալից ազդեցություն են ունեցել նրա երաժշտական զարգացման վրա: Այդ զարգացումը բազմակողմանի էր ընթանում. տղան սովորում էր ջութակ, դաշնամուր նվագել, ինչպես նաև հանդես էր գալիս սիրողական նվագախմբում: Անգնահատելի օգուտ է տվել նրան նաև ընտանիքը. յուրաքանչյուր օրվա վերջում բոլոր անդամները հավաքվում էին և իմպրովիզային համերգներ կազմակերպում: Պավելն ասում էր, որ երգելը նրա համար նույնքան կենսական նշանակություն ունի, որքան շնչելը կամ խոսելը: Սակայն երաժշտական կարիերայի համար ծնողներն իրենց երեխային չէին պատրաստում. նրանք ամեն ինչ թողել էին Պավելի հայեցողությանն ու կամքին:

Լիսիցյանը մահացել է 2004 թ. հուլիսի 6-ին Մոսկվայում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել