Medialab.am-ը գրում է.
«Միտքդ վառ պահիր» կարգախոսը թեև շատ գնահատելի և կարևոր է ժողովրդավար երկիր կառուցելու համար, սակայն Քաղաքացու օրվա համար նախագծված և ձևավորված պաստառները երևան գալուն պես հայտնվել են քննարկումների թեժ կիզակետում՝ առաջ բերելով այն հարցը, թե ո՛ւմ և ի՛նչ սկզբունքներով է վստահվել այդ աշխատանքը:
Ազգային տարազով տատիկ-պապիկներ, փակ աչքերով օդում ճախրող երիտասարդներ, կուժ ու կուլա, թաշկինակներ, քոչարի և այլ դետալներով լի պաստառները, ըստ շատ մասնագետների, ամենևին չեն արտահայտում այն, ինչի համար ստեղծված են:
«Լոգոն լավն է, գույները, սակայն պաստառները թույլ են, զգացվում է, որ շատ արագ արված մի բան է: Մի լավ խոսք կա՝ Its not sexy, գրավչություն չկա»,- «Մեդիալաբին» ասում է նկարիչ, արվեստագետ-համադրող Սամվել Սաղաթելյանը:
Ամբողջական հոդվաշը կարող եք կարդալ այստեղ: