«Մարտի 1»-ի քրեական գործից անջատված մասը, որի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, դատարան կուղարկվի երկուշաբթի օրը: 

Այդ օրը լրանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հնգօրյա ժամկետը, երբ հսկող դատախազը կա՛մ պետք է հաստատի մեղադրանքը՝ ուղարկելով այն դատարան, կա՛մ վերադարձնի կրկին նախաքննության: Մինչ այդ դատական համակարգում դատավորները փորձում են ամեն կերպ խուսափել այդ քրեական գործը քննելուց, շատերն աղոթում են, որ իրենց չմակագրվի գործը: 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից Դավիթ Գրիգորյանն, օրինակ, հասցրել է բժշկական տեղեկանք ներկայացնել, որ ինքը վատառողջության պատաճառով չի կարող ներկայանալ աշխատանքի: 

Ենթադրվում է, առաջիկա օրերին շատ այլ դատավորներ ևս կփորձեն նման մեթոդներով խուսանավել: Նշենք, որ մի քանի դատավոր այս ընթացքում փորձել է խուսանավել Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցով դատավոր նշանակվելուց»,-գրում է թերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել