Ճապոնիայում տարեկան 20 տոննա մարգարիտ է արտադրվում։ Թանկարժեք քարի արտադրության մեխանիզմը ստեղծվել է 1893 թվականին մի ճապոնացու կողմից։ Արտադրության ժամանակ ոստրեի խեցիի մեջ խխունջի փոքրիկ գունդ են տեղադրում։ Օտար մարմնից պաշտպանվելու համար ոստրեն սկսում է այն պատել սադափի հազարավոր շերտերով։ Մի քանի ամիս անց մարգարիտն արդեն պատրաստ է լինում։ Իհարկե, հավաքած ոստրեների միայն 5%-ն է արտադրում որակյալ մարգարիտ։ 

Ահա այսպիսի տեսք ունի ոստրեների աճեցման համար նախատեսված ֆերման․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել