Հարվարդի համալսարանի հասարակական առողջապահության դպրոցի գիտնականները նախազգուշացրել են, որ հացի մեջ պարունակվող պրոպիոնատը կարող է հանգեցնել գիրության և շաքարային դիաբետի վտանգի հետ կապված հորմոնների բարձր մակարդակի: Հետազոտության թեզիսները հրապարակվել են Science Translational Medicine ամսագրում:

Նշվում է, որ գիտնականները փորձեր են իրականացրել մկների և մարդկանց վրա: Առաջին դեպքում նրանք կրծողներին պրոպիոնատ են ներարկել, որից հետո կենդանիների մոտ գլյուկագենի և նորադրենալինի, ինչպես նաև ճարպաթթուները կապող FABP4 սպիտակուցի ավելցուկային պարունակություն են գրանցել:

Երկրորդ փորձին 14 կամավորներ են մասնակցել, որոնք երկու խմբի են բաժանվել. մեկը պրոպիոնատ պարունակող սնունդ է օգտագործել, մյուսը պլացեբո է ստացել: Այս դեպքում առաջին խմբի մոտ ևս գլյուկագենի, նորադրենալինի, FABP4 սպիտակուցի ավելցուկային պարունակություն է գրանցվել:

Հաց թխելիս պրոպիոնատն ավելացվում է բորբոսի առաջացումը կանխելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել