Նոր աշխատատեղը ՆՈՐ աշխատատեղն է: ՆՈՐ, ՆՈՐ ստեղծված, այնտեղ աշխատում է ՆՈՐ մարդ, մարդ, որը նախկինում չի ունեցել աշխատանք և հիմա, քանի որ բացվել է ՆՈՐ աշխատատեղ, նա անցել է գործի և ստացել է զբաղվածություն, ըստ այդմ՝ աշխատանք, աշխատավարձ, վճարում է հարկեր, մուծում կենսաթոշակային ֆոնդին գումար և այլն: Ստվերից դուրս եկած աշխատատեղերը ՆՈՐ աշխատատեղեր ՉԵՆ, ՉԵՆ ՍՏԵՂԾՎԵԼ ՆՈՐ կառավարության կողմից, այնտեղ ՉԵՆ աշխատում կամ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ չունեն ՆՈՐ մարդիկ, ըստ այդմ՝ ՉԻ կրճատվել ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆԸ, ՉԻ ՍՏԵՂԾՎԵԼ ՆՈՐ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՏԵՂ, այլ հին ստեղծածը դուրս է եկել ՍՏՎԵՐԻՑ: Այսինքն՝ փաստացի, այդ բոլոր մարդիկ միշտ էլ ունեցել են զբաղվածություն, ստացել են աշխատավարձ, ուղղակի իրենց գործատուն չի գրանցել իրենց և խուսափել է հարկերից: Եվ ուրեմն՝ աշխատանք ՉԻ ստացել 50.000 նախկինում գործազուրկ մարդ, այլ ԳՐԱՆՑՎԵԼ է 50.000 նախկինում չգրանցված, բայց ԱՇԽԱՏԱՆՔ ՈՒՆԵՑՈՂ մարդ: Հասկանում եմ, որ որոշ մարդկանց համար սա հասկանալը, ինչպես կասեր կառավարության ղեկավարը, ՖԱՆՏԱՍՏԻԿԱՅԻ ԺԱՆՐԻՑ է, բայց սա գիտակցելը էական է բոլորի համար՝ թե՛ իշխանությանը ձայն տված մարդկանց, թե՛ իշխանության, քանի որ դուք արդեն ինքներդ շուտով հայտնվելու եք ձեր իսկ ստեղծած ֆեյք հաշվետվությունների երկրում, որտեղ իրական հավելյալ արդյունք չի ստեղծվում, այլ ստեղծվում է հերթական սուտ մանիպուլյացիան, օրինակ՝ առավոտվա հայտարարությունը 50.000 աշխատատեղ ստեղծելու վերաբերյալ: Մանիպուլյացիան էլ հո պոզով-պոչով չի՞ լինում:
ՀԳ. Եթե ՀՀ-ում եղել է 511.000 աշխատատեղ և ավելացել է 50.000-ի կարգի նորը, ապա հարկային մուտքերը պետք է 10%-ով ավելանան ամեն ամիս: «Արագ հաշվելու նուրբ արվեստը» գրքից: