«Օրեր առաջ «Փաստ» օրաթերթը գրել էր, որ իշխանությունները հնարավոր բոլոր լծակներն օգտագործում են, որ  վար­չապետ Նիկոլ Փաշինյանի համար որևէ պաշտոնական այցի հրավեր ստանան ԱՄՆ-ից: Տեղեկությունն ինքնին տրամաբանական է, հատկապես, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ամերիկյան ուղղությու­նը, մեղմ ասած, արդյունավետ չէ:

Սակայն հայկական կողմի ցանկություննե­րը հազիվ թե իրականություն դառնան, եթե նկատի ունենանք այն ակնհայտ բացթողում­ները, որ մեր իշխանության ներկայացուցիչ­ները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, ունենում են արտաքին քաղաքականությանը վերաբե­րող հարցազրույցներում: 

Ահավասիկ, նախօ­րեին հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ռուսական ազդեցիկ «Նեզավիսիմայա գազետա»-ում: Նիկոլ Փաշինյանն, ըստ ամենայնի, խնդիր ունի Մոսկվայում վե­րականգնել իր հանդեպ վստահությունը, ինչի հետևանքով հայ-ռուսական հարաբերու­թյունների համատեքստում անդրադարձել է նաև հայ-ամերիկյան հարաբերություններին: 

Փաշինյանը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատությունը՝ Սիրիա մար­դասիրական առաքելություն ուղարկելու հետ կապված, ասել է, որ նախորդ իշխանություն­ներից որևէ մեկը նման քննադատության չէր ենթարկվել:

«Կա և հակառակը: Հայաստանի որևէ կառավարություն ԱՄՆ-ին չի քննադատել այնպես, ինչպես ես»,- ասել է Փաշինյա­նը:

Այնքան էլ պարզ չէ, թե ինչու է Հայաստա­նի վարչապետը նման պարզունակ հնարքով փորձել սիրաշահել Մոսկվային, մանավանդ, որ վերջինս, պատկերավոր ասած, վաղուց չի հավատում «արցունքներին»: Հետո՝ երբ նման ռևերանսները պարբերական բնույթ են կրում, Մոսկվայում ավելի մեծ կասկա­ծանքով են սկսում վերաբերվել Հայաստանի իշխանության արտաքին քաղաքականու­թյանը:

Հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում առաջացել է խորքային ճգնաժամ, ինչը չհաղթահարվեց անգամ այն բանից հետո, երբ Փաշինյանը Սիրիա հումանիտար առաքելություն ուղար­կելու վիճահարույց որոշում կայացրեց»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել