Aysor.am-ը գրում է.

2019թ. առաջին եռամսյակում ՀՀ Լոռու մարզում արձանագրվել է անչափահասների կողմից կամ նրանց ներգրավմամբ  հանցագործություն կատարելու երկու դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր նմանատիպ մեկ դեպք, տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից։

Մարզում անչափահասների շրջանում հանցավորությունը կանխելու, դրանք ծնող պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները վերացնելու պլանային աշխատանքների շրջանակներում, ՀՀ Լոռու մարզի դատախազության դատախազները ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությանը ենթակա տարածքային ստորաբաժանումներում անչափահասների գծով ծառայության աշխատակիցների հետ համատեղ այցելություններ են կատարել մարզի վարչական տարածքում գործող տարբեր ուսումնական հաստատություններ, մասնավորապես՝ «մարզի Բազումի, Աքորի, Ստեփանավանի Վ․ Թեքեյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցներ, Տաշիր քաղաքի «Արտակ Աղեկյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց», Վանաձորի «Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոց»: Այցելությունների ընթացքում դատախազները և ոստիկանության աշխատակիցները հանդիպել են ինչպես ուսհաստատությունների բարձր դասարանների աշակերտների, այնպես էլ՝ մանկավարժների հետ։

Անչափահասների հետ հանդիպումների, ինչպես նաև առանձնազրույցի ընթացքում վեր են հանվել հանցավոր վարքագծի ձևավորման առումով կրիմինոգեն որոշ գործոններ՝ հատկապես այն անչափահասների շրջանում, ում ընտանիքներում առկա է եղել բարոյահոգեբանական անբարենպաստ  մթնոլորտ: Բացատրվել են անչափահասներին իրավախախտման մղող հիմնական բացասական գործոններից, մասնավորապես ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելուց զերծ մնալու  անհրաժեշտությունը՝ ներկայացնելով դրանց քրեաիրավական հետևանքները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել