Panorama.am-ը գրում է.

Հայաստանին  արխիվները բացելու կոչով  դիմած   Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը հեռակա մի քանի հարց է ուղղում։ Օրինակ, ինչո՞ւ ուսումնասիրողների համար հասանելի ու մատչելի չեն  Օսմանյան Թուրքիայի Ներքին գործերի նախարարության և պետական կադաստրի արխիվի նյութերը։

«Պատասխանը շատ հասկանալի է ու պարզ, որովհետև երիտթուրքական կոմիտեի կողմից  հենց այդ նախարարությանն էր ուղղված հայերի բնակարանների հաշվառման, դրանց հասցեների կազմման  և նրանց տեղահանության ու կոտորածի ծրագիրը։ Դրանք հասանելի են միայն թուրք հետազոտողների համար»,-ընդգծեց գիտնականը։

Մելքոնյանն ասաց, դրանց ուսումնասիրողներից մեկն էլ Յուսուֆ Հալաջօղլուն է, նա ժամանակ առ ժամանակ հղում է կատարում ՆԳՆ արխիվին։

Հիշեցնենք՝ Ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը Էրդողանը հայտարարել էր. «Մենք բացել ենք մեր արխիվները: Հե՜յ Հայաստան, դու էլ ունես, դուք էլ բացեք, եթե երրորդ երկրներում կա, նրանք էլ թող բացեն»։

«Հարյուր տարի է՝ նույն երգն ենք երգում, ոչ մի նորություն չկա նրանց ասածի մեջ։ Այն, որ իրենք խնդիր ունեն իրենց արխիվների հետ, դա միանշանակ է։ Տարիներ շարունակ հայտարարում են, իբր իրենց արխիվները բաց են, բայց երբ մասնագետները փորձում են ուսումնասիրել այդ նյութերը, տեսնում են 1984-85 թվականից հետո ընկած արխիվային նյութերը փակի տակ են»,-ասաց պատմագետը։

Հենց միայն դրանով Թուրքիան ապացուցում է, որ այդ տարիներին իրականացվել են ջարդեր, Համիդյան ջարդերը՝ ներառյալ 1915 թվականը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել