Ամերիկացի երգչուհի Մադոննան թողարկել է Medellin երգի երաժշտական հոլովակը, որը նա կատարում է կոլումբիացի ռեփեր Մալումայի հետ համատեղ: Հոլովակը, որը զետեղված է YouTube-ում երգչուհու էջում, նրա առաջին երաժշտական տեսահոլովակն է դարձել վերջին չորս տարվա ընթացքում:

6 րոպե 40 վայրկյան տևողությամբ հոլովակում Մադոննան ներկայանում է Մալումայի ընկերուհու կերպարում, որոնց հարաբերությունների պատմությունն ավարտվում է հարսանիքով բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ: Որպես ռեժիսոր հանդես է եկել իսպանուհի Դիանա Կունստը:

Medellin երգը ներկայացվել է ապրիլի 17-ին: Այն տեղ կգտնի Մադոննայի՝ Madame X անվանումը կրող 14-րդ ստուդիական ալբոմում, որի ռելիզը սպասվում է 2019 թվականի հունիսի 14-ին: Ալբոմը բաղկացած կլինի 13 կոմպոզիցիայից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել