Տատիկիս բաղադրատոմսերի գրքից ներկայացնում եմ իշլի քյուֆթայի բաղադրատոմսը՝ շատ թանկ բաղադրատոմս ինձ համար։
Բաղադրամասեր
Միջուկի համար՝
300 գրամ տավարի կիսայուղոտ փափկամիս,
300 գրամ գլուխ սոխ,
1 հատ ձու,
ալյուր,
100 գրամ կարագ յուղ,
կանաչիներից ՝ մաղադանոս,
աղ և համեմունքներ՝ ըստ ճաշակի
Վերին շերտի համար՝
300 գրամ անյուղ տավարի փափկամիս,
300 գրամ բլղուր,
50 գրամ գլուխ սոխ,
1-2 հատ կիտրոն
Պատրաստման եղանակը
Մսաղացով աղացեք միսը 2 անգամ, միջուկինը՝ առանձին, վերին շերտինը՝ առանձին։
Սոխառած արեք, ավելացրեք միջուկի միսը, համեմեք աղով և համեմունքներով և վրան ավելացրեք մանր կտրատած մաղադանոսը։ Լավ խառնեք։
Երբ անջատեք գազօջախը, վրան ավելացրեք մի քիչ այլյուր, ձու, կարմիր և սև պղպեղ և, եթե պետք է, մի փոքր տաք ջուր, որպեսզի միսը չկորցնի կպչողականությունը:
Վրայի շերտի մսին խառնեք աղացած բլղուրը, աղ, պղպեղ։
Ստացված զանգվածով գնդեր պատրաստեք, լցոնեք միջուկով և կիտրոնի ձև տվեք:
5-8 րոպե եփեք եռացող ջրի մեջ։
Մատուցեք կիտրոնով։