Այսուհետ, եթե կենսաթոշակի չափը լինի նվազագույն կենսաթոշակից ցածր, թոշակառուն ստանալու է 25.500 դրամ կենսաթոշակ, ընդ որում՝ որոշումը տարածվելու է հունվարի 1-ից հետո ընկած հարաբերությունների վրա, այսինքն՝ մայիս ամսվա կենսաթոշակի հետ կենսաթոշակառուները ստանալու են նաև այս տարվա հունվար-ապրիլ ամիսների տարբերությունը:
Օրինակ, եթե կենսաթոշակի չափը կազմում է 20.000 դրամ, մայիս ամսին թոշակառուն ստանալու է 25.500 դրամ՝ մայիս ամսվա համար և 22.000 դրամ՝ չորս ամսվա տարբերության համար, ընդամենը՝ 47.500 դրամ:
Կենսաթոշակառուներին խնդրում եմ ուշադիր լինել, կանխիկ ստանալու դեպքում չմոռանալ չորս ամսվա տարբերությունը ստանալու մասին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mesrop.arakelyan/posts/2415728481874930
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել