Armsport.am-ը գրում է․

«Լացիոն» դուրս եկավ Իտալիայի Գավաթի խաղարկության եզրափակիչ։ Կիսաեզրափակիչ փուլում հռոմեական թիմն առավելության հասավ «Միլանի» նկատմամբ։

Առաջին խաղում թիմերը գոլեր չէին խփել, իսկ պատասխան խաղում «Լացիոն» նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց։ «Սան Սիրոյում» կայացած հանդիպման միակ գոլը 58-րդ րոպեին խփեց Խոակին Կորեան։

Եզրափակչում «Լացիոն» խաղալու է «Ֆիորենտինա»-«Ատալանտա» զույգի հաղթողի հետ։ Այս թիմերի միջև Ֆլորենցիայում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է 3-3 հաշվով, իսկ պատասխան խաղը կայանալու է ապրիլի 25-ին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել