Առաջարկում ենք պարզ և արագ թեստ, որը կօգնի որոշել երեք հիմնական ուղղություններից ձեր ուժի տեսակը։
Նայեք նկարազարդմանը։ Ընտրեք ձեզ դուր եկած արջին ու կարդացեք ձեր ընտրության նշանակությունը։
Արջ 1․ խորամանկ ուժ
Դուք մի մարդ եք, ով հազվադեպ է ցուցադրաբար օգտվում իր ուժից։ Դուք ավելի շուտ ստրատեգ եք, քան դուելի մասնակից։ Նախքան ցանկալիիին ամեն գնով հասնելը դուք մտածում եք նպատակին հասնելու առավել հաջողակ եղանակներ գտնելու մասին։ Կարողանում եք օգտագործել ցանկացած հաջողակ մեթոդ ու ժամանակին դադար առնել, եթե դրա կարիքը կա։ Բեկման չեք գնում, իմպրովիզների եք դիմում ու սովորաբար որպես հաղթող եք դուրս գալիս ցանկացած իրավիճակից։
Արջ 2․ անկոտրում ուժ
Դուք չեք աշխատում խուսափել ձեր ուժի ու հնարավորությունների ցուցադրությունից։ Ձեզ դժվար է կանգնեցնել և գրեթե անհնար է հակառակում համոզել։ Կարողանում եք պնդել ձեր իրավացի լինելը, հասնել ցանկալիին ու ձեր առջև դրված նպատակներին։ Վճռականորեն եք գործում, հետևողականորեն ու կանգ չեք առնի, քանի դեռ հաղթանակ չեք տարել գրեթե յուրաքանչյուր շահերի բախման ժամանակ։ Դուք ունակ եք սրբել-տանելու ձեր ճանապարհին հայտնված ամեն ինչ ու յուրաքանչյուրին․ Ձեզ նյարդայնացնում են խոչընդոտներն ու արգելքները, և դա պետք է հաշվի առնել։
Արջ 3․ հանդարտ ուժ
Դուք չեք գովազդում ցանկալիին հասնելու և հաղթելու Ձեր ունակությունները, ձեր մտքով չի էլ անցել, որ այդպիսի մեթոդներ կան։ Եթե ձեզ անհրաժեշտ է լուծել խնդիրը, դուք լուծում եք այն։ Հանգիստ մարդ եք։ Դուք ուժեղ, հուսալի և շատ հարաբերություններում պատասխանատու անձնավորություն եք։