Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Независимая газета»-ին՝ խոսելով Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական հարաբերություններին և համաշխարհային քաղաքականությանն առնչվող հարցերի, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունների շուրջ:  

«Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչինչ չի փոխվել: Եթե ինչ-որ բան փոխվել է, ապա միայն դրական ուղղությամբ: Ինչպես և խոստացել էի, մեր հարաբերություններում մութ անկյուններ չկան, մեր դիրքորոշումն աշխատանքային զրույցներում և հաղորդակցության մեջ չի տարբերվում հանրային ելույթներից, և դա լավ հնարավորություն է նոր մակարդակի հասցնելու մեր հարաբերությունները: Իհարկե, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է:

Սակայն պետք է հաշվի առնել, որ մենք ունենք մեր ներքին քաղաքական օրակարգը, որը չի համընկնում ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Բելառուսի, ո՛չ Ղազախստանի, ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ ԱՄՆ-ի ներքին քաղաքական օրակարգի հետ», - ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ կան նուրբ պահեր, ինչպես օրինակ, հարաբերությունները Եվրամիության հետ առավել ակտիվ են դարձել, և ռուս գործընկերները տեղյակ են դրանից: «Մենք, ինչպես խոստացել էինք, թափանցիկ ենք մնացել ռուս գործընկերների հետ հարաբերություններում: Ռուսաստանը, այո, մեզ համար ռազմավարական դաշնակից է», - շեշտել է վարչապետը:

Փաշինյանը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողից Հայաստանի իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատությունը՝ Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու հետ կապված, ասել է՝ մինչդեռ նախորդ իշխանություններից որևէ մեկը նման քննադատության չէր ենթարկվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել