Մեկ երկու օր առաջ դիտում էի Кочарян Карен-ի «Կենդանի մատյան» հաղորդման հերթական թողարկումը, որը նվիրված էի թիկնապահների թեմային: Ակամայից հիշեցի իմ ուսանողության տարիներին Երևանում ձևավորված էպիկական պատկերացումները սափրագլուխ «ախռաննիկների» մասին և դրա հետևանքով իրենց սուպերհերոսներին նմանվելու՝ միանգամայն հասուն մարդկանց մարմաջի մասին: Երևանում ձևավորվել և վխտում էին կեղծ սափրագլուխների խմբեր, որոնք, որպես կանոն, գործազուրկ տղաներ էին և փորձում էին ինքնահաստատվել այն վախի մթնոլորտի հաշվին, որ հասարակության մի մասը տածում էր այն ժամանակ օլիգարխների թիկնապահների նկատմամբ: Կեղծ սափրագլուխների այդ խումբը՝ թրաշած գլուխներով, «նինձյա» ակնոցներով և գլխի ստորոտում հավաքված ավելամսերի ծալքերով, շրջում էին Երևանի փողոցներում, ժամանակ առ ժամանակ ագրեսիվ գամփռային հայացքով շանթահարում անցորդներին, ինչպես նաև ձևավորում էին ուսանողների «կռուգներ»՝ նրանց հաշվին բուֆետում անվճար սնվելու, ինչպես նաև «լավ ախպերների» նեղության պատրվակով գումար մուրալու հեռահար նպատակով...
Ահա այսպիսի ընդգծված հասարակական շերտ էին ներկայացնում այն ժամանակ սափրագլուխ թիկնապահները...
Նյութը ազգագրագետներին իրենց հետագա ուսումնասիրություններում զետեղելու համար տրամադրվում է անվճար...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varuzhan.babajanyan/posts/574130812631618?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել