Կոնգոյի Վիրունգո ազգային զբոսայգում աշխատող կամավորականը լուսանկարել է մարդկանց նման կեցվածք ընդունած գորիլաների։ Լուսանկարը մի քանի օրում մեծ ճանաչում է ձեռք բերել, տեղեկացնում է The Independent-ը։

Մաթյե Շամավու անունով տղամարդը կենդանիների անհետացող տեսակի հանդեպ ուշադրություն հրավիրելու համար սելֆի է արել գորիլաների ֆոնին։ Նա լուսանկարը տեղադրել է Facebook-ում և մակագրել․ «Պարզապես ևս մեկ օր աշխատանքի ժամանակ»։

Համացանցի օգտատերերը լուսանկարն անվանել են «տարվա սելֆի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել