Իսրայելցի սուպերմոդել Բար Ռաֆայելին հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կպարիոյի հետ սիրավեպն օգտագործել է՝ խուսափելով հարկեր վճարելուց, հաղորդում է Haaretz-ը։
Իսրայելի դատարանը մոդելին պարտավորեցրել է շուրջ 6․5 մլն դոլար երկրի բյուջե վճարել, քանի որ նա չի կարողացել ապացուցել, որ 2009-2010-ին մշտապես բնակվել է ԱՄՆ-ում և իսրայելցի ծանոթների հետ կապ չի ունեցել։
Նիստի ժամանակ Ռաֆայելին պնդել է, որ այդ ընթացքում հարաբերություններ է ունեցել Դի Կապրիոյի հետ և նրա հետ բնակվել ԱՄՆ-ում։ Բայց դատավորը նշել է, որ մոդելն ԱՄՆ-ում մշտական բնակության վայր չի ունեցել։
Սուպերմոդելի փաստաբանները վճիռը կբողոքարկեն Գերագույն դատարանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել