Aysor.am-ը գրում է.

Հեղափոխությունից մեկ տարի անց  Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը ռեժիմի տապալումն է։ Մեծագույն նվաճում է, որ ռեժիմն, իր մերձավոր շրջապատով, հեռացել է իշխանությունից, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ նկատելով, որ հենց իշխանափոխությունը նախադրյալներ ստեղծեց երկրի ապաքրեականացման և ժողովրդավարական պետություն ստեղծելու հեռանկարի առջև։

«Թե որքանով հաջողություն կունենա քաղաքական նոր ղեկավարությունը, կախված է հենց իրենից, ինչպես նաև ժողովրդի պահանջատիրական մղումներից։ Իհարկե, փոփոխությունների հնարավորություն է տրվել, բայց թե ինչպես այն կօգտագործվի, մեծապես կախված է նաև մեզնից»,- ասաց քաղաքագետը։

Լևոն Շիրինյանի խոսքով, հեղափոխությունն ի ցույց դրեց, որ նախկին իշխանությունները կողոպտել են երկիրը, հանդես եկել որպես հակապետական ուժ։

«Այժմ ունենք քաղաքական հեղափոխություն, որը ճանապարհ է բացել վերափոխումների համար։ Այդ վերափոխումներն առաջին հերթին պետք է իջեցվեն քաղաքական, իրավական համակարգերի և տնտեսության մեջ, ինչն առայժմ չենք տեսնում։ Դրա համար ջանքեր են անհրաժեշտ»,- ասաց մեր զրուցակիցը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել