ԴԱՌՆ ԵՐԱ՞Զ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Կամ
ԱՍՔ ՉՈՒԾԱՑՎԱԾ ԳԵՆԻ ՄԱՍԻՆ
Դառն երա՞զ եմ տեսել, թե՞ այս ամենը իրականում կա… Չգիտեմ: Մի ասք պատմեմ ձեզ:
Դարեր առաջ է եղել: Հայ ժողովուրդը մի հանցանք է արել: Նա, օգտվելով իր մշակույթի ուժից, իր մեջ է ներառել մի այլ, ավելի փոքրաթիվ ժողովրդի: Ուծացրել է նրա լեզուն, ինքնության զգացումը: Բայց չի ուծացրել գենը, բնությունը, բնավորությունը:
Չուծացված գենը լա՞վն, թե՞ վատը, ցա՞ծր է, թե՞ բարձր – ինքն է: Ինքն իր մեջ ու իր համար՝ գեղեցիկ է: Բայց ուրիշ է, հայկական չէ: Ուրիշ կերպ է նայում աշխարհին ու արևին: Ի՜ր ձևով է նայում: Եվ երբ գենի կրողները զգում են, որ իրենք ուրիշ են, և իբրև թե՝ սիրված չեն – չարանում են, և ծանր են լինում նրանց հարվածները: Բնիկ հայկական տարրի հոգին ցավում է: Մարմինը զարկված է: Օտար նվաճողի պես է գործում չուծացված գենը, նա բռնազավթել է Հայքը: Հայ տարրը թողնում է երկիրը: Դառն է հատուցումը:
Հայ ժողովուրդը պիտի ներողություն խնդրի այդ գենից: Ճանաչի նրա ինքնությունը: Նրա ինքնիշխանությունը՝ իր տարածքի վրա: Եթե նա ցանկանա, կապրի նրա հետ կոնֆեդերատիվ պետության կազմում՝ իրավահավասարության բոլոր չափանիշներով: Եթե չէ՝ թող ապրի լրիվ ինքնիշխան՝ իր ներուժին ապավինած:
Չուծացված գեն, լսի՜ր ինձ: Առանց Հայքի՝ դու կյանք չունես: Առանց մեր գոյության՝ դու ապագա չունես: Մի թուլացրու, մի հյուծիր Հայքը: Մի պղծիր մեր սրբատեղիները: Մեր Մշակույթը անապատանում է: Երևանի պատառոտված կանաչը աղաղաղակում է առ երկինք: Օպերան հնչեցնում է ռեքվիեմ: Հասել ես Հրապարակին - ձեռք չտաս: Թո՛ղ Հայքի իշխանությունը և հեռացիր: Հեռացիր, դու երկիր և հող ունես: Չուրանաս – այդ հողը փրկված է մեր արյունով:
Չուծացված գեն, ճշտիր քո հետագիծը: Հայքը պատրաստ է դառնալ մի պետություն, որի թռիչքը բարձր է լինելու: Օրինակ աշխարհի համար: Նաև երաշխավոր քո գոյության: Չխաթարես այդ թռիչքը: Դու պիտի թողնես Հայքի իշխանությունը ճիշտ ժամին՝ հաստատված արարչական կամքով: Եվ երկրի ղեկը հանձնես մերազն իմաստուններին: Նրանք պատրաստ կլինեն: Որպեսզի Հայքը զորանա: Որ պաշտպանի իրեն և քեզ: Իրար կներենք: Եվ կսիրենք: Կապաքինենք ընդհանուր վերքերը:
Հայքի ժողովուրդ և Հայություն, եկել է քո ժամը: Չխաբես ինքդ քեզ: Գործիր Արդարության Օրենքով: Զղջա չարիքի համար, որ արել ես մի ժողովրդի: Այդ զղջումով ՀԱՅԸ կբարձրանա՝ որպես աշխարհի արդարության կրող: Ապա ազատագրիր երկիրդ – առանց հապաղելու: Անմիջապես կսկսվի Մեծ Հայրենադարձությունը: Հայքը կծաղկի:
Արեցի այս ասքը, և չգիտեմ – երազու՞մ եմ տեսել այս ամենը, թե՞ իրականության մեջ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.drnoyan/posts/4438717706585?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել