Երգչուհի Քրիստինե Պեպելյանը երեկ մտերիմների և ընկերների հետ նշել է իր ծննդյան տարեդարձը՝ 39-ամյակը: Խնջույքին ներկա էին նաև Ագա Քանքանյանը, Աննա Թովմասյանը, Վիկա Մարտիրոսյանը, Ելենա Արշակյանը, Նունե Եսայանը: 

Դիմահարդար Ագա Քանքանյանն իր Ինստագրամի էջում այսպես էր շնորհավորել երգչուհուն. «Իմ սիրելի ընկերուհի, շնորհավոր ծնունդդ։ 18 տարուց ավել է, ինչ աշխատում և ընկերություն ենք անում, առաջին իսկ տեսահոլովակից միասին ենք անցել այս երկար ճանապարհը, և երջանիկ եմ, որ այսօր լիարժեք ես նշում ծննդյանդ տոնը, իսկ գլխավոր պատճառը փոքրիկ հրաշքդ է՝ Արեգը։ Ուզում եմ՝ միշտ այսքան երջանիկ լինես, սիրելի մարդկանցով շրջապատված։ Սիրում եմ քեզ»։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել