Tert.am-ը գրում է․

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Ռուսաստան կայցելի: Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 25-ին` Վլադիվոստոկի «Русский» կղզում գտնվող Հեռավոր Արևելքի Դաշնային Համալսարանում: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:

Աղբյուրը հաղորդում է, որ նույն օրը Պուտինը կմեկնի Չինաստան, իսկ Հյուսիսային Կորեայի առաջնորդը ևս մեկ օր կմնա Վլասիվոստոկում: Ապրիլի 26-ին նա կանցնի նույն այն երթուղով, որով շարժվել է իր հայրը` Կիմ Չեն Իրը 2002 թվականին: Նշվում է, որ Հյուսիսային Կորեան 2011 թվականից ի վեր ղեկավարող Կիմ Չեն Ընն իր պաշտոնավարման ընթացքում երբևէ չի հանդիպել Պուտինի հետ: Կիմ Չեն Իրը երեք անգամ այցելել է Ռուսաստան: Վերջին այցը եղել է 2011 թվականին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել