Մեր շուրջը բազում հրաշքներ կան, որոնց մասին դասագրքերում չեն գրում։ Ամենաիմաստուն մարդու համար էլ ամեն օր կյանքը նոր անակնկալներ է պատրաստում։ Օրինակ՝ դուք երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են թրթուրները շարժվում իրար ետևից, կամ սպին ինչո՞ւ երբեք չի քրտնում։

Ջրի տակ արյունը փոխում է իր գույնը

Արյունը 20 մետր խորության տակ իր գույնը փոխում է շագանակագույնի, իսկ 40-50 մետր խորության տակ՝ կանաչի։ Ջրի շերտը զտիչի դեր է կատարում․ միայն կանաչ և կապույտ ճառագայթներն են կարողանում ներթափանցել։ Արդյունքում արդեն 3 մ խորության տակ կարմիր գույնն անհետանում է։

Այս փաստը շատ է հետաքրքրել գիտնականներին, ովքեր վերջերս պարզել են, որ ձկները ջրի տակ ավելի լավ են տեսնում, քան մարդիկ, և նրանք անգամ կարողանում են տեսնել գույների այն երանգները, որոնք անտեսանելի են մարդկանց համար։

Կետերի գանգի շնորհիվ գիտնականները հետևում են մարդու էվոլյուցիային

Ի՞նչ կմտածեք, եթե Աֆրիկայի կենտրոնում՝ օվկիանոսից 800 կմ հեռավորության և ծովի մակարդակից 640 մ բարձրության վրա, կետի գանգ գտնեք։

Գիտնականները կարծում են, որ անցյալում այստեղով գետ է հոսել, որի միջոցով կետը կարողացել է այսքան հեռանալ օվկիանոսից։ Սա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դեռևս շարունակվում էին Երկիր մոլորակի ձևավորման գործընթացները։ Կետի մնացորդների ուսումնասիրության շնորհիվ հնարավոր է եղել պարզել, որ մարդու էվոլյուցիայի փուլը սկսվել է մոտավորապես 17 միլիոն տարի առաջ։

Էվերեստի գագաթին հնարավոր է գտնել ծովային կենդանիների մնացորդներ

Էվերեստը երկրագնդի ամենաբարձր լեռն է, որի բարձրությունը հասնում է 8848 մետրի։ Սակայն 450 միլիոն տարի առաջ այն եղել է օվկիանոսի հատակ, որն աստիճանաբար դեպի վեր է բարձրացել։ Առաջին անգամ այս փաստը պաշտոնապես հաստատվել է 1924 թվականին, երբ ուղեկցորդ Նոել Օդելլն այստեղ հայտնաբերեց հին ծովային կենդանիների մնացորդներ։

Սպին երբեք չի քրտնում

Սպիի մաշկը բաղկացած է կոլագենից։ Նրա մեջ մազմզուկներ չկան, քանի որ ֆոլեկուլները, որի մեջ նախկինում աճում էին, չեն վերականգնվում։ Նրանց հետ միասին չեն վերականգնվում նաև քրտնագեղձերը։ Միևնույն ժամանակ արևի տակ գտնվելիս սպին, ի տարբերություն սովորական մաշկի, այլ կերպ է իրեն պահում և սկսում է ուռչել։

Մեղուները երբեմն ցերեկային քուն են ունենում և միմյանց հպվում են, որպեսզի ծաղիկի վրայից չընկնեն

Այս միջատներն օրական 6 ժամ են քնում, սակայն երբ աշխատանքը շատ է, և նրանք շատ էներգիա են կորցնում, ապա կարող են իրենց ցերեկային քուն թույլ տալ, որպեսզի շարունակեն արդյունավետ աշխատանքը։ Իմիջիայլոց, մեղուները նույնպես կարող են երազ տեսնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել