Armtimes.com-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այսօր այցելել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ, համաձայն է տնտեսագետ, ԲՀԿ նախկին անդամ Վարդան Բոստանջյանի հետ, որ քաղաքական հեղափոխությունը եւ տնտեսական հեղափոխությունը տարբեր բաներ են, բայց եւ գտնում է, որ խնդիրները պետք է լուծվեն նույն ալգորիթմով:

Արձագանքելով Բոստանջյանի դիտարկմանը, թե եթե քաղաքական հեղափոխության հիմքում ընկած էր ատելությունը, այլեւս չհանդուրժելը, ապա տնտեսական հեղափոխության համար պետք է մարդկանց հոգեբանությունը փոխվի, ինչի համար ժամանակ է պետք՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Եթե նույնիսկ ընդունենք, որ քաղաքական հեղափոխության հիմքում ատելությունն էր, ի՞նչն էր քաղաքացին ատում. այն, որ, օրինակ, ընտրելու հնարավորություն իրեն չէր տրվում, ատում էր բռնությունները, ամենաթողությունը: Հիմա մենք ատելության նոր օբյեկտ ենք առաջարկում: Մենք մարդկանց առաջարկում ենք, որ իրենք իրենց աղքատությունը ատեն, խեղճությունը ատեն, նախաձեռնության բացակայությունը ատեն: Մենք ուզում ենք մարդկանց օգնենք, որ նրանք իրենց ուժը գիտակցեն»:

Ըստ նրա, մի բան է, երբ մարդը մտածում է, թե իր աղքատությունը պետք է հաղթահարի պետությունը, կառավարությունը՝ իրեն, ասենք, սնունդ ու փող տալով, եւ ուրիշ բան է, երբ մտածում է, թե կառավարությունը իրեն պիտի օգնի հաղթահարելու իր աղքատությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել