Պարզապես վերջ տվեք կյանքին այդքան լուրջ վերաբերվել։ Սովորեք ծիծաղել ինքներդ ձեզ վրա, սովորեք բաց թողնել։ Ինչպես ասում էր էքսցենտրիկ գրող և սուր հումորի վարպետ Ալֆոնս Ալլեն. «Եկեք ինքներս մեզ լուրջ չընդունենք, միևնույն է, ոչ մեկս կենդանի չենք մնալու»։

Եվ այսպես՝

«Ես հասկացա, թե որն է ձեր դժբախտությունը։ Դուք չափազանց լուրջ եք։ Պարոնայք, լուրջ դեմքը դեռ խելքի նշան չէ։ Երկրագնդի վրա բոլոր հիմարություններն արվում են դեմքի հենց այս արտահայտությամբ։ Ժպտացեք, պարոնայք, ժպտացեք». «Այդ նույն Մյունհաուզենը»

«Ոչինչ վերադարձնել չի կարելի։ Ոչինչ ուղղել հնարավոր չէ, այլապես մենք բոլորս սրբեր կլինեինք։ Կյանքը նկատի չուներ մեզ կատարյալ դարձնել։ Նա, ով կատարյալ է, թանգարանում պետք է տեղ ունենա». Էրիխ Մարիա Ռեմարկ

«Կյանքում ամեն բան պատահում է, բայց տարիների հետ՝ ավելի հազվադեպ». Բորիս Կրուտիեր

«Կյանքն այն է, ինչ քեզ հետ տեղի է ունենում, մինչ դու ուրիշ պլաններ ես կազմում». Ջոն Լենոն

«Չափազանց շատ ենք մտահոգվում, չափից առավել ենք ընկալում։ Ամեն ինչին պետք է թեթև վերաբերվել, բայց խելքով։ Առանց նյարդերի։ Գլխավորը մտածելն է։ Ու հիմարություններ չանելը». Էրիխ Մարիա Ռեմարկ

«Ամեն ինչ սրտին այդքան մոտ մի ընդունեք։ Այլ մարդկանց արարքներն այն բանի արտացոլանքն են, թե ինչ է տեղի ունենում նրանց կյանքում։ Եվ, որպես կանոն, ձեզ հետ դա ոչ մի կապ չունի»։

«Չափից առավել լրջությունը, հատկապես ինքդ քո նկատմամբ, նույն անփութությունն է». Արկադի Ռայկին

«Ծիծաղել պետք է լրջության վրա, բայց հաճախ ծիծաղում են ազնվության վրա». Եվգենի Անտոնյուկ

«Եթե կյանքում անընդհատ լուրջ լինես, ապա այն չափազանց տխուր կլինի». Ռոբ Շնայդեր

«Կյանքը լի է պատահականություններով, դրա համար էլ նրան այդքան լրջորեն մի վերաբերվեք». Կիմ Ջոնհյոն

«Հազիվ ես սովորում լավ կյանքին, իսկ այն ավելի լավն է դառնում». անհայտ հեղինակ

«Նեղացած մարդիկ նեղացնում են այլ մարդկանց։ Եվ ամեն դեպքում սիրեք նրանց, թեպետ ձեզ ոչ ոք չի արգելում սիրել տարածության վրա». Անհայտ հեղինակ

«Մի քիչ հիմարություն խառնեք ձեր լուրջ պլաններին. Հաճելի է հիմար լինել ճիշտ պահին». Հորացիոս

«Մի քիչ առողջ բանականություն, մի քիչ համբերություն, մի քիչ հումորի զգացում, և կարելի է շատ հարմար տեղավորվել այս մոլորակի վրա». Ուիլյամ Սոմերսեթ Մոեմ

«Հումորի զգացմամբ օժտված մարդու լրջությունը հարյուր անգամ ավելի լուրջ է լուրջ մարդու լրջությունից». Անտոն Չեխով

«Մեր կյանքի ստվերներից շատերը գոյություն ունեն այն պատճառով, որ մենք արևի լույսին հակառակ ենք կանգնում». Ռալֆ Ուոլդո Էմերսոն

«Կյանքն իսկապես պարզ է, բայց մենք ջանում ենք այն բարդացնել». Կոնֆուցիոս

«Ձեր դեմքի արտահայտությունը ձեր կրած հագուստից ավելի կարևոր է». Դեյլ Կարնեգի

«Երջանկությունը ոչ այլ ինչ է, քան ամուր առողջությունն ու վատ հիշողությունը». Ալբերտ Շվայցեր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել