«Սեզամ փողոց» հաղորդումը մի դրվագ ցուցադրեց, որտեղ Էլմոն զրուցում է «Գահերի խաղի» հերոսներ Սերսե և Թիրիոն Լանիսթերների հետ։ Այս մասին հաղորդում է Deadline-ը:

Երբ «Գահերի խաղ»-ի հերոսները վիճում են, Էլմոն փորձում է հաշտեցնել նրանց:

«Դուք պետք է հարգեք միմյանց», – ասում է Սեզամ փողոցի բնակիչը:

Էլմոն հավելեց, որ երբ ծանոթների հետ խնդիրներ է ծագում, չի վհատվում, լսում է ընկերներին և սովորում է նրանցից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել