Գինին համարվում է առողջարար խմիչք, քանի որ լավացնում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, ամրացնում է անոթների պատերը: Այս դեպում նախընտրելի է կարմիր գինին: Սակայն պետք է հիշել, որ գինու օգտակարությունը պայմանավորված է օգտագործման քիչ քանակով:
Շատ կարևոր է իմանալ, թե գինու շիշը բացելուց հետո ինչպես պետք է պահպանել այն: Մենք կօգնենք Ձեզ այդ հարցում՝ առաջարկելով մի քանի տարբերակ:

• Առաջին ու ամենակարևոր պայմանը գինին խցանով ամուր փակելն է: Դրա համար բացելիս պետք է այնպես անել, որ խցանը չվնասվի:
• Բացած գինու թարմությունը երկար պահպանելու համար պետք է պահել սառնարանում: Սառը ջերմաստիճանի շնորհիվ թթվեցման ընթացքը դանդաղում է, և գինին ավելի լավ է պահպանվում:
• Վակուումային օդհանի օգնությամբ ևս կարելի է երկարացնել գինու կյանքը:

Գինու շիշը բացելուց հետո գինին կորցնում է իր յուրահատուկ համը, բույրն ու օգտակար հատկանիշները: Սակայն դա կախված է գինու տեսակից: Օրինակ՝ սպիտակ գինին շատ արագ է կորցնում իր թարմությունը:
գինի-2
Պետք չէ շտապել ազատվել կիսատ խմված գինուց: Այն կարելի է օգտագործել տարբեր նպատակներով: Այն կարելի է կիրառել սոուսների, թթվաջրի և դեսերտների մեջ: Գինուց կարելի է պատրաստել նաև տնական քացախ: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է գինին լցնել խորը տարայի մեջ և այնպես անել, որպեսզի օդ չներթափանցի: Երբ տարայի հատակին առաջանա սպիտակ շերտ, ուրեմն քացախը պատրաստ է:
գինի-3

Եթե արդեն բացել եք գինու շիշն ու ըմպել ընդամենը երկու գավաթ, ապա մի շտապեք հրաժարվել մնացած գինուց: Դրանով կարելի է պատրաստել անուշահյութ: Գինին խառնում ենք 1 բաժակ շաքարավազի հետ, դնում ենք կրակի վրա և 35-40 րոպե եփում ենք՝ հասցնելով եռման աստիճանի: Կարելի է ավելացնել նաև դարչին՝ ըստ ցանկության: Ապա թողնում ենք, որ սառչի սենյակային պայմաններում և պահում ենք սառնարանում:
Անուշահյութը կարելի է օգտագործել դեսերտների, պաղպաղակի, վաֆլիների և թարմ մրգերի հետ:
գինի-4

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել