Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 20-ին, անձնական ունեցվածքի գողության դեպքեր են տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Աշտարակ քաղաքի բնակիչ, 70-ամյա Գագիկ Շահազիզյանը և հայտնել, որ ապրիլի 18-ից մինչև ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Աղայան փողոցի 1/բ շենքի դիմաց կայանված, իր որդուն պատկանող Mercedes G55 մակնիշի H 046 EK 799 RUS համարանիշի ավտոմեքենայի դիմացի 2 լուսարձակները և դրանց միացնող պլաստմասե սարքը գողացել են:

Նույն օրը ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Զավարյան փողոցի բնակիչ, 43-ամյա Արամ Սողոմոնյանը և հայտնել, որ ապրիլի 19-ին ժամը 22:00-ից մինչև ապրիլի 20-ի ժամը 01:00-ն ընկած ժամանակահատվախում Աբովյան փողոցի 17 շենքի մոտ կայանված, իր կողմից վարվող Mercedes G55 մակնիշի 100 AM 10 համարանիշի ավտոմեքենայի դիմացի 2 լուսարձակները գողացել են:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ահազանգողներից Գ. Շահազիզյանը հայտնել է, որ ինքը աշխատում Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ որպես գլխավոր մասնագետ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել