Մեծ Բրիտանիայում թոշակառուն 51.695 փաբ է այցելել և համաշխարհային ռեկորդ սահմանել, հաղորդում է The Sun պարբերականը:

74-ամյա Բրյուս Մասթերսը 15 տարեկանից սկսել է գարեջուր խմել: Այդ ժամանակից ի վեր նա գրանցել է խմած յուրաքանչյուր բաժակը և ըմպելիքի վրա ծախսված գումարը, ինչպես նաև նշել է իր այցելած յուրաքանչյուր փաբը: Թոշակառուի հաշվարկներով նա սպառել է 42 հազար բաժակ գարեջուր և դրա վրա ծախսել 120 հազար ֆունտ:

1996 թ.-ին թոշակի անցնելուց հետո տղամարդն ամեն շաբաթ այցելել է երկու տարբեր բնակավայրերի փաբերը: Ավելի հաճախ Մասթերսը խմել է միայն բաժակի կեսը, որպեսզի, որքան հնարավոր է, շատ փաբեր այցելի:

Մասթերսը համոզված է, որ հոբբին իրեն երիտասարդանում է: Նրա խոսքերով՝ շրջապատում նրան հաճախ են ասում, որ 60 տարեկանի տեսք ունի: Տղամարդը երազում է ապրել մինչև 100 տարի:

Շնորհիվ փաբ այցելությունների աղյուսակի՝ Մասթերսը համաշխարհային ռեկորդ է սահմանել. նրա ձեռքբերումները ճանաչվել են Գինեսի ռեկորդների գրքի փորձագետների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել