168.am-ը գրում է.

Իրանի տեղեկատվության նախարարության (երկրի հատուկ ծառայության) ղեկավար Մահմուդ Ալավին հայտնել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության լրտեսական ցանցի բացահայտման մասին, որը գործում է Իրանում եւ տարածաշրջանում:

Այդ մասին հայտնել է Mehr գործակալությունը: «Դժվարին աշխատանքի արդյունքում, որը կատարվել է ԱՄՆ-ի ԿՀՎ-ի դեմ, հայտնաբերվել է 290 լրտեսից բաղկացած ցանց, որոնք գործում են տարբեր երկրներում, այդ թվում՝ Իրանում»,-հայտարարել է Ալավին:

Նրա խոսքով՝ ԿՀՎ-ի տասնյակ աշխատակիցներ, որոնք ներդրվել էին երկրի համար առանձնապես կարեւոր ոլորտներում, ձերբակալված են: Ալավին հավելել է, որ Թեհրանը լրտեսական ցանցի վերաբերյալ տեղեկատվությունը հայտնել է այլ պետությունների, որոնք նույնպես ԿՀՎ-ի գործակալների ձերբակալություններ են կատարել:

Նա նաեւ նշել է, որ, բացի ԿՀՎ-ից, իրանական հետախուզությունն զբաղվել է նաեւ բրիտանական Մի-6-ի գործակալների բացահայտմամբ: Երկու գործողությունների մանրամասնությունները «կհայտարարվեն մոտ ժամանակներս», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել