«ABBYY»-ի հիմնադիր և տնօրեն, «Band of Angels»-ի անդամ, «Yva.ai»-ի համահիմնադիր, արհեստական բանականության ոլորտում մասնագիտացած գործարար Դավիթ Յանն Ամերիաբանկի նախաձեռնությամբ անցկացրեց վարպետության դաս տարբեր ոլորտների ընկերությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների համար: Սիլիկոնյան հովտի փորձառու մասնագետը ներկայացրեց մի շարք հետաքրքիր թեմաներ, մասնավորապես.

  • Մարդկային ռեսուրսների կառավարման նոր մարտահրավերները թվային դարաշրջանում (Սիլիկոնային հովտի փորձը և ոչ միայն),
  • Արդյունավետության հիմնական ցուցանիշների (KPIs) մութ կողմը (ի՞նչ է թաքնվում դրանց ետևում),
  • Ինչպե՞ս կարող է արհեստական բանականությունը բարելավել մարդկանց կառավարումը,
  • Պահպանե՞լ, թե՞ ոչ, ո՞ր տվյալներ են կանխատեսում աշխատակցի գերլարվածության ռիսկը և բացահայտում դրա պատճառները:

Դավիթ Յանը վարպետության դաս անցկացրեց նաև Ամերիաբանկի աշխատակիցների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել