Նորմա Ջին Բեյքերը, ով առավել հայտնի է Մերիլին Մոնրո անունով, հիացրել է միլիոններին ոչ միայն կենդանության օրոք։ Նրա տաղանդով, անիրական հմայքով, անկրկնելի գրավչությամբ և զարմանալի կանացիությամբ շարունակում են հիանալ մինչ այսօր, չնայած արդեն բավական երկար ժամանակ է, որ նա այլևս մեզ հետ չէ:

Մերիլինն ուներ ևս մեկ առավելություն՝ իրական կանացի իմաստություն, որը պահպանվել է մինչ մեր օրերը մեջբերումների տեսքով։

  1. Ճիշտն ասած՝ ինձ պետք չէ նա, ով իմ մեջ տեսնում է միայն լավը, այլ պետք է նա, ով տեսնում է նաև վատը, ընդ որում՝ շարունակում է մնալ ինձ հետ։
  2.  Ժպտա, որովհետև կյանքը հիասքանչ բան է, և ժպտալու շատ առիթ կա։
  3.  Բոլոր տղամարդիկ նույնն են, իսկ տարբեր դեմքերը նրանց տրված են, որպեսզի կանայք կարողանան տարբերել նրանց։                                                                                                                                             
  4.  Չկան օծանելիք չսիրող կանայք, կան կանայք, որոնք դեռևս չեն գտել իրենց բույրը…
  5.  Ավելի լավ է լինել միայնակ, քան դժբախտ ինչ-որ մեկի հետ։
  6.  Կարիերան հիանալի բան է, սակայն այն չի կարող տաքացնել ցուրտ գիշերներին։
  7.  Խելացի աղջիկը համբուրում է, բայց չի սիրում, լսում է, բայց չի հավատում, հեռանում է, մինչ իրեն կլքեն։
  8.  Յուրաքանչյուր աղջիկ չպետք է մոռանա, որ իրեն պետք չեն նրանք, ում ինքը պետք չէ։
  9.  Կանացի գրավչությունը միայն այն ժամանակ է ուժեղ, երբ այն բնական է և աղետալի։                                    
  10.  Բոլորը գիտեն, որ «գրողի ծոցը» ամենաճիշտ որոշումն է։
  11.  Փողի մեջ չէ երջանկությունը, այլ գնումների։
  12.  Ես երբեք չեմ լքել նրան, ում հավատացել եմ։
  13. Ամուսինները, որպես օրենք, լավն են անկողնում, երբ դավաճանում են իրենց կանանց։
  14.  Չգիտեմ՝ ով է հորինել բարձրակրունկները, բայց աշխարհի բոլոր կանայք շնորհակալ են նրան։
  15.  Տղամարդու հետ պետք է լավ լինի․ վատ ապրել ես ինքս էլ կարող եմ։
  16.  Ամուսինն այն մարդն է, ով միշտ մոռանում է քո ծննդյան օրը և առիթը բաց չի թողնում նշել տարիքդ։
  17.  Երբ դերասանուհուն հարցրին, թե քնելիս նա ի՞նչ է հագնում, նա պատասխանեց. «Միայն Շանել N5»։
  18.  Մենք՝ գեղեցիկ կանայքս, պարտավոր ենք հիմար ձևանալ, որպեսզի չանհանգստացնենք տղամարդկանց։
  19.  Շները երբեք չեն կծել ինձ։ Միայն մարդիկ։                                                                                                       

  20. Ուշանալ՝ նշանակում է համոզվել, որ քեզ սպասում են։ Հենց քեզ, այլ ոչ թե ինչ-որ մեկին։ Իմանալ, որ դու անփոխարինելի ես։

  21. Ոչ ոք չի էլ ասել, որ դու պարտավոր ես ինձ սիրել։

  22. Այն եզակի բանը, որ ցանկանում ես կյանքում, որպես օրենք, հնարավոր չէ գնել։

  23. Իմաստուն աղջիկը գիտի իր շրջանակը, խելացի աղջիկը՝ գիտի, որ նա դա չունի։

  24.  Ես սովոր չեմ լինել երջանիկ և հենց այդ պատճառով երբեք չեմ մտածել, որ երջանկությունն ինչ-որ պարտադիր բան է ինձ համար։

  25.  Մենք՝ կանայքս, ունենք միայն երկու զենք՝ աչքերի սևաներկ և արցունքներ։ Սակայն մենք չենք կարող օգտագործել երկուսը միաժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել